ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • Պետությունը, սահմանելով իր չափորոշիչները, պետք է բաց լինի կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար

    Պետությունը, սահմանելով իր չափորոշիչները, պետք է բաց լինի կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար

    07.12.2016| 11:38
    ՀՀ վարչապետի որոշմամբ նոյեմբերի 29-ին ստեղծվել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի անդրանիկ նիստն անցկացրել է աշխատանքային խմբի ղեկավար` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
  • «Կարևոր է, որ մեր շրջանավարտները կարողանան Հայաստանում աշխատանք գտնել»

    «Կարևոր է, որ մեր շրջանավարտները կարողանան Հայաստանում աշխատանք գտնել»

    06.12.2016| 00:32
    ԱՄԷ-ի հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես բոլոր ծնողներին, հետաքրքրում է, թե որտեղ պետք է իրենց զավակները կրթություն ստանան: Այստեղ բազմաթիվ բուհեր կան, այդ թվում՝ միջազգային ճանաչում ունեցող համալսարանների մասնաճյուղեր, զգալի թիվ են կազմում ամերիկյան համալսարանները, սակայն հայ ծնողներին այլընտրանք է առաջարկում մեր այսօրվա զրուցակիցը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի տնօրեն Արմեն Տեր-Կյուրեղյանը, որ հյուրընկալվել էր Աբու Դաբիում: Երեկոյին ներկա էր նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, որը, պարոն Տեր- Կյուրեղյանի խոսքով, համալսարանի գործունեության առաջին տարիներին մեծ աջակցություն է ցույց տվել:
  • Լևոն Մկրտչյան. «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների հանդեպ պետք է շատ զգույշ և նուրբ վերաբերմունք ունենալ

    Լևոն Մկրտչյան. «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների հանդեպ պետք է շատ զգույշ և նուրբ վերաբերմունք ունենալ

    03.12.2016| 00:54
    «Այսօր խորհրդի նիստ ենք հրավիրել, որտեղ ներկա կլինի նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ կատարվածը քննարկելու համար: Այն, ինչ տեղի է ունենում «Փոքր Մհեր»-ում, շատ մտահոգիչ է: Ես՝ որպես նախարար, գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը»:
  • Աշխատաժողովը քննարկում է մարզաբնակ երիտասարդների խնդիրները

    Աշխատաժողովը քննարկում է մարզաբնակ երիտասարդների խնդիրները

    02.12.2016| 16:16
    Դեկտեմբերի 2-ին մեկնարկել է «Հայ մարզային երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված «Երիտասարդները՝ հանուն մարզերի» երկօրյա աշխատաժողովը, որի հիմնական նպատակն է մարզաբնակ երիտասարդներին վերաբերող հիմնախնդիրների բացահայտումը և դրանց լուծման ուղիների վերհանումը հենց երիտասարդների միջոցով։
  • Նախարարը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը

    Նախարարը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը

    02.12.2016| 15:45
    ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն այժմ լրամշակման փուլում է:
  • «Փոքր Մհեր» կրթահամալիրում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ. ՄԻՊ

    «Փոքր Մհեր» կրթահամալիրում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ. ՄԻՊ

    30.11.2016| 22:09
    Տեղեկության հրապարակային աղբյուրներից 2016 թվականի նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը:
  • Տավուշի և Գեղարքունիքի դպրոցականներն այցելել են ռազմական համալսարան

    Տավուշի և Գեղարքունիքի դպրոցականներն այցելել են ռազմական համալսարան

    30.11.2016| 19:46
    Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան էին այցելել Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 10-12-րդ դասարանների շուրջ 100 աշակերտներ։ Պատանիների այցելությունը ռազմական համալսարան կայացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ։
  • Վերջ դրեց խոսակցություններին

    Վերջ դրեց խոսակցություններին

    25.11.2016| 01:02
    ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, կառավարության երեկվա նիստից հետո, մեզ հետ ճեպազրույցում, վերջ դրեց ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու մասին բուռն խոսակցություններին։
  • ЕрМИ-ի տղաները՝ Բժշկականում. նշվեց ЕрМИ ՈւՀԱ թիմի 25-ամյակը

    ЕрМИ-ի տղաները՝ Բժշկականում. նշվեց ЕрМИ ՈւՀԱ թիմի 25-ամյակը

    24.11.2016| 19:33
    Նոյեմբերի 24-ին Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) հյուրընկալվեցին ЕрМИ թիմի անդամ, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն, Հայաստանի ՈւՀԱ-ի ասոցիացիայի նախագահ Կարեն Ղազարյանը, «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ռաֆայել Հովհաննիսյանը և թիմի այլ անդամներ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդարանի կազմակերպած «Ուսանողական աշուն 2016» փառատոնն այս տարի նվիրված է ЕрМИ ՈւՀԱ թիմի 25 և ՈՒՀԱ-ի 55-ամյակներին:
  • Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Քվանտ» վարժարան

    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Քվանտ» վարժարան

    23.11.2016| 13:04
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երևանի քաղաքապետի և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ: